Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյան. Մեզ համար Կանաչ ժամը մեր գոյության գրավականն էր

Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյան. Մեզ համար Կանաչ ժամը մեր գոյության գրավականն էր
21.11.2020 | 21:28

Ադրբեջանցիների կողմից Շուշին գրավելուց ընդամենը օրեր անց Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատիրոջ հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ մինչ պատերազմը քաղաքի գործող երկու եկեղեցիներից մեկը` Սուրբ Հովհաննես Մկրտիչը կամ ինչպես ժողովուրդն է ասում` Կանաչ ժամը, ավերված է։


Շուշիի շրջանի և ավերված եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը «Ազատությանը» փոխանցեց` աննկարագրելի ցավ է ապրում։
«Մեզ համար Կանաչ ժամը մեր գոյության գրավականն էր, և մեր հոգևոր կյանքը պայմանավորված էր հենց եկեղեցով: Իհարկե, այս պահին մենք հոգևոր թմբիրի մեջ ենք, անորոշության մեջ ենք, որովհետև դեռևս չենք կարողանում այդ վիճակից դուրս գալ և փորձել հաղթահարել և հետագա մեր ծրագրերը, անելիքները կազմակերպել», - ասաց եկեղեցու հոգևոր հովիվը: Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ տեղի ունեցածը կոչելով Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմ. «Հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաև վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը»։
Հայ առաքելական եկեղեցին նաև կոչ է արել «միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»։


Տեր Մեսրոպի խոսքով, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1847-ին` Ղազանչեցոց եկեղեցուց 40 տարի շուտ։ Շուշիում եղել են գործող հինգ հայկական եկեղեցիներ, խորհրդային տարիներին քանդվել են երեքը։ Կանգուն էին մնացել Ղազանչեցոցը և Կանաչ ժամը։ «Մենք հայերս կոչված ենք Աստծու կողմից լինելու կառուցող, շինարար, լինելու քրիստոնեության ամբողջ արժեհամակարգի կրողը և նաև այդ արժեհամակարգի կրողը լինելով նաև մենք այդ արժեհամակարգի ավանդապահն ենք և այդ ավանդը աշխարհին փոխանցողը», - նշեց քահանան:


Պատերազմի ժամանակ` հոկտեմբերի 8-ին, Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը երկու անգամ հրթիռակոծել է Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Երկրորդ հարվածի ժամանակ տեղում աշխատող լրագրողները վիրավորվել էին։

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ